Վրաստանի խորհրդարանում կքննարկվեն կենսաթոշակառուների վարկերի տոկոսադրույքների հետ կապված հարցեր

08:58, 12.04.2021

Վրաստանի խորհրդարանում կքննարկվեն կենսաթոշակառուների վարկերի տոկոսադրույքների հետ կապված հարցերը: Նախատեսված է ֆինանսների և բյուջեի կոմիտեի նիստ, որը կքննարկի այս հարցը:

Նախատեսվում է, որ կոմիտեի նիստին կմասնակցեն Վրաստանի Ազգային բանկի, «Լիբերթի բանկի» և առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Կոմիտեի նիստին նրանց ներկայանալը պահանջել էր «Քաղաքացիներ» կուսակցությունը:

Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին կարծում են, որ կենսաթոշակառուներից գանձվում է բարձր տոկոս՝ նախապես կենսաթոշակ ստանալիս, ինչը էլ ավելի է վատթարանում կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

Նմանատիպ