Վրաստանի խորհրդարանում հարգել են Մարիտա Մեփարիշվիլիի հիշատակը
Խորհրդարանի լիագումար նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։
Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Վակեի այգում ողբերգական մահացած Մարիտա Մեփարիշվիլիի հիշատակին։
Ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է բոլորին։
«Այս պահին բոլոր կարեկցանքի խոսքերը գունատ են դառնում, ես ուզում եմ ձեր և իմ անունից ցավակցել Մարիտա Մեփարիշվիլիի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ Վստահ եմ, որ ընթացող հետաքննությունը կպարզի բոլոր մանրամասները, բայց, ցավոք, ոչինչ չի կարելի անել այս ողբերգության հետ, խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգել Մարիտայի հիշատակը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։