Վրաստանի խորհրդարանում գարշահոտի պատճառով կանչել են շտապ օգնություն (ֆոտո)
Խորհրդարանում անհրաժեշտ է եղել կանչել շտապ օգնություն: Բժիշկներին օրենսդրական մարմին են կանչել այն բանից հետո, երվ նիստերի դահլիճում սուր հոտի պատճառով վատացել է մի քանի մարդու ինքնազգացողությունը: Նրանցից մեկը եղել է պատգամավոր Էնձելա Մաճավարիանին: Ինչպես նշել է Մաճավարիանին, ինքը ալերգիկ է և գարշահոտի պատճառով իրեն վատ է զգացել:
Նիստերի դահլիճում նստաշրջանի ժամանակ պատգամավորներն զգացել են սուր հոտ: Ինչպես նշել է պատգամավոր Իրակլի Կոբախիձեն նիստի ժամանակ, նիստերի դահլիճ է մտել երկու ընդդիմախոս պատգամավոր և անորոշ նյութ մտցրել:
Պատգամավոր Զազա Պապուաշվիլու տեղեկությամբ, սուր հոտը տարածվել է այն բանից հետո, երբ դահլիճ են մտել Լելա Քեբուրիան և Իրմա Նադիրաշվիլին:
Այս պահի դրությամբ, նիստն ընդմիջվում է: Նիստերի դահլիճում աշխատում են իրավապահներ: