Վրաստանի խորհրդարանում այսօր քննարկելու են կառավարության կազմին և կառավարական ծրագրին վստահություն հայտնելու հարցը
Խորհրդարանի նիստին այսօր քննարկելու են Վրաստանի կառավարության կազմին և կառավարական ծրագրին վստահություն հայտնելու հարցը: Լիագումար նիստը մեկնարկելու է 12:00-ին:
«Լիագումար նիստն անցկացվելու է հետևյալ գործընթացներով. Սկզբում, խորհրդարանին դիմելու է վարչապետը և այնուհետև կլինի նրան հարցեր ուղղելու հնարավորություն: Դրանից հետո, վարչապետը պատասխանելու է հարցերին և խորհրդարանի անդամները կունենան հարցերը ճշտելու հնարավորություն:
Դրանից հետո կսկսվեն խորհրդարանի անդամների ելույթները, դաշինքների ելույթները, փոքրամասնություն, մեծամասնություն և այդ գործընթացը կավարտվի վարչապետի եզրափակիչ խոսքով, որից հետո կանցկացվի քվեարկություն: Խորհրդարանը քվեարկելու է վստահություն հայտնելու հարցին: Որպեսզի կառավարության նոր կազմը ստանա վստահություն, անհրաժեշտ է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: Դրանով կավարտվի նոր կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը»,- հայտարարել է գործընթացային հարցերի և կանոնների կոմիտեի նախագահ Գիորգի Կախիանին:
Վրաստանի խորհրդարանում երեկ լսել են կառավարության անդամ դառնալու թեկնածուներին: