Վրաստանի խորհրդարանն աջակցել է փոփոխությանը, ըստ որի կառավարության առանց արտակարգ դրության որոշ սահմանափակումներ գործարկելու իրավունքը երկարաձգվում է մինչև հունվարը
Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ քվեարկել է «Հանրային առողջապահության մասին» օրինագծի համար:
Նախագծին աջակցել է 79 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք:
Արտահերթ նիստին ներկա են «Երոպական Վրաստանի» ներկայացուցիչները:
«Ազգային շարժման» անդամները նիստին ներկա չեն եղել, նրանք շարունակում են քաղաքական բոյկոտը:
Նախագծի համաձայն, Վրաստանի կառավարության առանց արտակարգ դրության որոշ սահմանափակումներ գործարկելու իրավունքը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվարը: