Վրաստանի խորհրդարանի խոսնակի կաբինետը հայտարարություն է տարածել Ժան Մոնեի երկխոսության վերաբերյալ
Վրաստանի խորհրդարանի նախագահի կաբինետը արձագանքում է Եվրախորհրդարանի Ժան Մոնեի երկխոսության միջնորդների՝ Վրաստան չեղարկված այցի մասին նախօրեին արված հայտարարությանը։
«Jean Monnet Dialogue»-ը խորհրդարանական ձեւաչափ է, որը հիմնված է Եվրոպական խորհրդարանի նախագահի եւ համապատասխան երկրի խորհրդարանի նախագահի համաձայնության վրա եւ նպատակ ունի աջակցել երկրում խորհրդարանական կուսակցությունների միջեւ երկխոսության խթանմանը։
Ժան Մոնեի երկխոսությունը ինքնաբուխ և միակողմանի պլանավորված գործունեության ձևաչափ չէ, այլ համագործակցային գործընթաց: Ուստի կարևոր է այն պատշաճ կերպով պատրաստել և իրականացնել, որպեսզի այս գործիքը բևեռացումը նվազեցնելու փոխարեն ինքնին բևեռացման աղբյուր չդառնա:
Հատկանշական է, որ Վրաստանի կողմից Ժան Մոնեի երկխոսության նախաձեռնման վերաբերյալ Վրաստանի և Եվրախորհրդարանի նախագահի շփումների մեկնարկից հետո ընտրվել են Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ և Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Հաշվի առնելով նախագահների անձնական դերն ու ներգրավվածությունը երկխոսության գործընթացում, կարևոր է, որ հանդիպում անցկացվի նորընտիր նախագահների միջև, և երկխոսության անցկացման հետ կապված հարցերը համաձայնեցվեն մինչև երկխոսության մեկնարկը: Դրանից անմիջապես հետո նախապատրաստական այցի պլանավորումը կլինի տրամաբանական և նպատակահարմար։ Այս տեղեկությունը տրամադրվել է Եվրախորհրդարանի համապատասխան ծառայություններին։
Այնուամենայնիվ, Ժան Մոնեի երկխոսությունը հիմնված է նվազագույն հրապարակայնության սկզբունքի վրա։ Հետևաբար, հունվարի 21-ին երեք եվրապատգամավորների տարածած հայտարարությունը միայն մեծացնում է բևեռացման ռիսկերը և չի նպաստում երկխոսության գործընթացի մեկնարկին։ Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ցանկալի է, որ Եվրախորհրդարանի համապատասխան ծառայություններն ամբողջությամբ բացահայտեն Ժան Մոնե երկխոսության նախապատրաստական այցի վերաբերյալ շփումը Վրաստանի խորհրդարանի կաբինետի հետ»,- ասվում է խորհրդարանի կաբինետի հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի Ժան Մոնե երկխոսության միջնորդները հայտարարություն են տարածել նախօրեին Վրաստան չեղարկված այցի վերաբերյալ։ Հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոնը, Մարինա Կալյուրանդը և Միրիամ Լեքսմանը։