Վրաստանի խորհրդարանի շենքի առջև ընթանում է բողոքի ցույց
Վրաստանի խորհրդարանի շենքի առջև ընթանում է բողոքի ցույց

Վրաստանի խորհրդարանի շենքի առջև ընթանում է բողոքի ցույց:

Ցուցարարների խոսքով, 10-րդ գումարման խորհրդարանը ապօրինի է և դրա կողմից հաստատված կառավարությունը օրինական չի կարող լինել:

Ինչպես հայտարարել են ցույցի մասնակիցները, նրանք տարածք են տարել կեղծված արձանագրություններ:

«Մենք այստեղ ենք բերել կեղծված արձանագրություններ, որոնք երկինք կարձակենք նույն պահին, երբ այս ապօրինի խորհրդարանը հայտնի վստահություն նույնպես ապօրինի կառավարությանը: Մենք տասնյակ օրեր է վրաններում ենք և այս գործընթացը կշարունակվի, մինչև իշխանությունը չհասկանա, որ անցկացրել է ընտրություններ, որոնք կեղծվել են: Ամոթ է ապօրինի և միակուսակցական խորհրդարանում նստելը»,- հայտարարել է «Վրաստանի համար» շարժման ներկայացուցիչ Նիկա Նարսիան:

Վրաստանի խորհրդարանում այսօր անցկացվելու է արտահերթ լիագումար նիստ, որի ընթացքում պատգամավորները կառավարության կազմին և կառավարական ծրագրին կհայտնեն վստահություն: