Վրաստանի խորհրդարանի շենքի առջև աղմուկ է (ֆոտո)
Վրաստանի խորհրդարանի շենքի առջև աղմուկ է (ֆոտո)

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ «Ամոթ է» քաղաքացիական շարժման և «Ազգային շարժում» կուսակցության անդամներն անցկացնում են բողոքի ցույց: Խորհրդարանի շենքի մոտ պարբերաբար լարվում է իրավիճակը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

Ցուցարարները բողոքում են Գիորգի Գախարիային վարչապետ առաջադրելու դեմ: Նրանք սուլիչներով փորձում են իրենց ձայնը հասցնել շենքում հավաքված պատգամավորներին: Ինչպես նրանք հայտարարում են, նրանք ունեն մուտքի անցաթուղթ, սակայն չեն թողնում մտնել շենք:

Խորհրդարանում ընթանում է լիագումար նիստ: «Եվրոպական Վրաստանի» անդամները աղմուկով և սուլիչներով խանգարեցին նիստի մեկնարկը: Քիչ անց, նրանք հեռացած դահլիճից: Նիստին ներկա չէ «Ազգային շարժումը»: