Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ ընդդիմությանը - Բանակցություններից առաջ բռունցքներ չեն թափահարում
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ ընդդիմությանը - Բանակցություններից առաջ բռունցքներ չեն թափահարում

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին գնահատում է վաղը, դիվանագիտական կորպուսի և ընդդիմության ներկայացուցիչների միջև նախատեսված հանդիպումը և ասում, որ բանակցություններից առաջ բռունցքներ չեն թափահարում:

Ինչպես լրագրողներին հայտնել է Վոլսկին, նախապես սխալ է ասել, ինչ սպասել վաղվա հանդիպումից:

«Բոլորս մեր դիրքորոշմամբ կգնանք և կփորձենք, պաշտպանել մեր դիրքորոշումը: «Գերմանական մոդելը» չի համապատասխանում սահմանադրությանը, սակայն հնարավոր է, լսենք որևէ նոր առաջարկ կամ մենք հանդես գանք նոր գաղափարով»,- հայտարարել է Վոլսկին:

Վրաստանի խորհրդարանի անդամ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունը հաշվի է առել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կարծիքը և վաղը, օրվա առաջին կեսին կկայանա հանդիպում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, որին ներկա կլինեն նաև դիվանագետները: