Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և պատվիրակության անդամ, Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին կմասնակցեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ նստաշրջանում կանցկացվեն քննարկումներ քաղաքականության, անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, գիտության, տեխնոլոգիայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի շուրջ։

Վեհաժողովի անդամները կքննարկեն նաև իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջը, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքում անվտանգության այլ մարտահրավերներ։

Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները լիագումար և կոմիտեների նիստերին զուգահեռ կանցկացնեն երկկողմ հանդիպումներ։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը կանցկացվի այս տարվա հուլիսի 2-6-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում։