Վրաստանի խորհրդարանի նիստին Ուկրաինայի օրհներգի ֆոնին մեկ րոպե լռությամբ հարգել են ռուսական ագրեսիայի զոհերի հիշատակը
Վրաստանի խորհրդարանի նիստին Ուկրաինայի օրհներգի ֆոնին մեկ րոպե լռությամբ հարգել են ռուսական ագրեսիայի զոհերի հիշատակը

Վրաստանի խորհրդարանի նիստը բացվել է Ուկրաինայի օրհներգով։ Լիագումար նիստից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ռուսական ագրեսիայի ժամանակ զոհվածների հիշատակը՝ Ուկրաինայի օրհներգի ֆոնին։

Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, արդեն մի քանի օր է՝ ականատես ենք ուկրաինացի ժողովրդի պայքարին՝ հանուն իր երկրի, ազատության և անկախության։

«Մեզ՝ վրացիներիս, այս կռիվը խորթ չէ, և մենք շատ լավ գիտենք, թե ինչ են զգում մեր ուկրաինացի քույրերն ու եղբայրները այս դժվար օրերին։ Պայքարը, հատկապես ազատության համար պայքարը միշտ բերում է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, ինչը ամենամեծ սարսափն է նույնիսկ պատերազմի ժամանակ։ Ուստի, նիստից առաջ խնդրում եմ Ուկրաինայի օրհներգի ֆոնին մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ​​ասել է Շալվա Պապուաշվիլին։