Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ կմասնակցի հունվարի 26-ին նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում են նաև Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։