Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլհովի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը խորհրդարանի նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Ընդգծվել է միջազգային հանրության կողմից արդյունավետ և ճկուն արձագանքման և համակարգված համագործակցության կարևորությունը։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ վրաց ազգը եղբայրական ուկրաինացի ժողովրդի կողքին է։ Իգոր Դոլհովը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի նախագահին աջակցության համար։