Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորները ընդլայնված կազմով հանդիպել են Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ ընդլայնված կազմով հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի և թուրքական պատվիրակության հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը Վրաստան կատարած այցի, ինչպես նաև Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին Թուրքիայի հստակ աջակցության համար։
Խոսելով երկու երկրների բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին՝ նշվել է, որ այս տարի լրանում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունն էլ ավելի խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Այս առումով ուշադրության կենտրոնում է եղել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության փաստաթուղթը, որը ստորագրվել է Մուստաֆա Շենթոֆի այցի ընթացքում։
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը։ Ընդգծվել է տնտեսական և զբոսաշրջային հարաբերությունների հաջող պրակտիկան։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները, ընդգծվել է Ուկրաինայում դեէսկալացիայի անհրաժեշտությունը և պատերազմից խուսափելը։
«Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մուստաֆա Շենթոֆին՝ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է պաշտոնական այցով Թուրքիայի Հանրապետություն։