Վրաստանի խորհրդարանի նախագահը ցավակցություն է հայտնում հույն ժողովրդին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հույն ժողովրդին ցավակցություն է հայտնում Հունաստանում հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով:
«Ցնցված եմ Հունաստանում հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Վրաստանի խորհրդարանի անունից, անկեղծ ցավակցություն եմ հայտնում մեր բարեկամ հույն ժողովրդին, զոհվածների ընտանիքներին և մտերիմներին»,- նշված է Իրակլի Կոբախիձեի ցավակցական նամակում: