Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Կախա Կուճավան

14:14, 27.04.2021

Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Կախա Կուճավան: Կախա Կուճավան կփոխարինի Արչիլ Թալակվաձեին:

Կախա Կուճավայի թեկնածության համար րոպեներ առաջ քվեարկեցին պատգամավորները: Նրա թեկնածությանն աջակցեց 86 պատգամավոր, 6-ը եղավ դեմ:

Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի պաշտոնից հրաժարական էր տվել ապրիլի 24-ին:

Նմանատիպ