Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Թամազ Գինտուրիի հիշատակը
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Թամազ Գինտուրիի հիշատակը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Թամազ Գինտուրիի հիշատակը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ 2008 թվականի պատերազմի վետերան Թամազ Գինտուրի սպանությունը օկուպացիոն ուժերի կողմից ևս մեկ անգամ ցույց տվեց մեզ, որ մեր երկրի հիմնական բեռը մեր տարածքային ամբողջականության ոտնձգությունն ու օկուպացիան է։

«Օկուպացիային զոհ է գնում մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը և ցույց է տալիս, որ մեր երկրի և յուրաքանչյուր վրացու համար գլխավոր ազգային խնդիրը պետք է լինի օկուպացիայի ավարտը և տարածքային ամբողջականության վերականգնումը։ Խնդրում եմ, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Թամազ Գինտուրի հիշատակը»,- ​​ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին մահացել է նոյեմբերի 6-ին ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից։