Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Հանրային հեռարձակողի վրա կունենա դրական ազդեցություն
Կարծում եմ, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Հանրային հեռարձակողի համար շատ դրական է և դրական ազդեցություն կունենա դրա գործունեության վրա,- այս մասին Եվրոպայի հեռարձակողների միության Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերության ղեկավար Ռադկա Բեթչևան Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի կողմից «Հեռարձակողի մասին» օրինագծին նախագահի վետոն հաղթահարելու հետ կապված:
Բեթչևայի խոսքով, Վրաստանի Հանրային հեռարձակողը Եվրոպայի հեռարձակողների միության արժեքավոր անդամ է, որը, նրա խոսքով, վերջին տարիների գրանցել է զգալի առաջընթաց:
Բեթչևան նաև նշել է, որ Եվրոպայի հեռարձակողների միության անդամ երկրներում գոյություն ունի Հանրային հեռարձակողի ֆինանսավորման մի քանի մոդել: