Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն աջակցեց սահմանադրական փոփոխություններին
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն աջակցեց սահմանադրական փոփոխություններին

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն աջակցեց սահմանադրական փոփոխություններին:

Քվեարկությունն անցկացվել է րոպեներ առաջ: Սահմանադրական նախագծին աջակցել է 11 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Նիստին ներկա չէին «Ազգային շարժման« և «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները: Նրանք ասում են, որ չեն մասնակցի նաև հունիսի 21-ի արտահերթ քվեարկությանը, եթե Գիորգի Ռուռուային ազատ չարձակեն:

Նիստին ներկա էին անկախ պատգամավորների դաշինքի անդամները, ինչպես նաև՝ անկախ պատգամավոր Էկա Բեսելիան: Նրանք նշեցին, որ իրենց կողմից սահմանադրական փոփոխությունները կստանան աջակցություն:

Խոսքը վերաբերում է այն սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը պատրաստվել է մարտի 8-ի համաձայնագրի հիման վրա: Այս փոփոխությունների արդյունքում 2020 թվականի ընտրությունները պետք է անցկացվեն 120-30 ընտրական մոդելով: