Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում այս պահին հանգիստ է
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում այս պահին հանգիստ է

Վրաստանի խորհրդարանում մի քանի րոպեից սկսվելու է իրավաբանական հարցերով կոմիտեի նիստը: Պատգամավորներն արդեն գտնվում են օրենսդրական մարմնում:

Խորհրդարանի հարակից տարածքում այս պահին հանգիստ է: Ի տարբերության երեկվա, չկան երկաթե բարիկադներ և ճանապարհը բաց է, ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ ավտոմեքենաների համար: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը: