Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր

Վրաստանի օրենսդրական մարմնի հարակից տարածքում հավաքված են ընդդիմության կուսակցությունների անդամները և նրանց կողմնակիցները: Ցուցարարները սկզբում գտնվում էին Չիտաձեի փողոցում, սակայն քիչ անց տեղափոխվեցին Ինգորողվայի փողոց:

Ցուցարարներին իրավապահները կանգնեցրել են Ինգորողվայի փողոցում և չեն թողնում շարունակել ճանապարհը:

Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ նրանց հնարավորություն չի տրվում խորհրդարանի մոտ հայտնել իրենց բողոքը, սակայն իրենց միևնույն է մնալու են օրենսդրական մարմնի և կառավարության վարչության հարակից տարածքում և շարունակելու են հանրահավաքները:

Խորհրդարանի մուտքերի մոտ մոբիլիզացված են իրավապահներ: