Վրաստանի խորհրդարանի և նախագահի նստավայրի մոտ անցկացվում են բողոքի ցույցեր
Խորհրդարանի մոտ ընթանում է բողոքի ցույց, որին քաղաքացիական ակտիվիստների հետ միացել են նաև ընդդիմության քաղաքական կուսակցությունները:
Ընդդիմախոս քաղաքական գործիչների հայտարարությամբ, նրանք բողոքում են «Գավրիլովի գիշերվանից» երեք ամիս անցնելու և Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու դեմ:
Խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին զուգահեռ «Ազգային շարժումը» բողոքի ցույց է անցկացրել նաև նախագահի նստավայրի մոտ, որից հետո նրանք միացել են խորհրդարանի դիմաց ընթացող ցույցին: