Վրաստանի խորհրդարանի անդամները հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում
Վրաստանի խորհրդարանի անդամները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցի միջոցով տեղեկություն է տարածում, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Նրանց խոսքով՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպումներ է ունունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսի, Պետդեպարտամենտի և տարբեր հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տվյալներով՝ Նիկոլոզ Սամխարաձեն և Գիորգի Խելաշվիլին ԱՄՆ-ի Կոնգրեսում հանդիպել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթի և Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Գարամենդիի հետ։
Նրանց խոսքով՝ կողմերը քննարկել են անվտանգության, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի, ԱՄՆ-Վրաստան գործընկերության և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցեր։ Վրացական կողմն ընդգծել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանին ԱՄՆ-ի օժանդակության ավելացման անհրաժեշտությունը։