Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին (ֆոտո)
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին և «Ազատություն, արագ զարգացում, բարօրություն» կառավարական ծրագրին:
Կառավարությանը վստահություն հայտնելուն աջակցել է 101 պատգամավոր, դեմ է եղել 12-ը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Բատիաշվիլի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Գիորգի Քոբուլիա
Ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանի
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար – Մայա Ցքիտիշվիլին
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի
Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի
Ներքին գործերի նախարար – Գիորգի Գախարիա
Արդարադատության նախարար – Թեա Ծուլուկիանի
Պաշտպանության նախարար – Լևան Իզորիա
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար – Դավիթ Սերգեենկո
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար – Քեթևան Ցիխելաշվիլի:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, կառավարության կազմում կլինի 10 նախարարության և պետական նախարարի ապարատ, իսկ մինչ այդ եղել 14: Փոփոխությունների հետևանքով միավորվել է մի քանի գերատեսչություն: