Վրաստանի խորհրդարանը ծրագրում է ընդունել «ծխախոտի վերահսկման մասին» օրենքի կատարման որոշման նախագիծը
Վրաստանի խորհրդարանը նախատեսում է ընդունել «ծխախոտի վերահսկման մասին» օրենքի կատարման իրավիճակի մասին բանաձևի նախագիծ: Բանաձևի նախագիծը պատրաստել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովը, որը բյուրոյի նիստին կներկայացվի այսօր:
Փաստաթղթում նշվում է, որ հանձնաժողովը ուսումնասիրել է 2019 թվականի մարտ-հունիս ժամանակահատվածը, վերլուծել է հայտնաբերված բացթողումները և սահմանել դրանց վերացման համար անհրաժեշտ միջոցառումները: Բանաձևի նախագծում նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է, ծխախոտի արգելման մոնիտորինգը, առևտրային ցանցի վերլուծության արդյունքները, առևտրի ներքին գովազդի հետ կապված խնդիրները և տրանսպորտի մոնիտորինգի արդյունքները:
Փաստաթղթում նշվում է, որ առկա է որոշ հիվանդությունների դեպքերի նվազման դրական միտում: Այդ թվում, սրտաբանական և իմունային հիվանդությունների տարբեր ձևերինը: Հանձնաժողովի նիստում նշվել է նա., որ նկատվել է ծխախոտի օգտագործման կանոնների խախտման դեպքերի նվազում:
Բացի դրական միտումների, փաստաթղթում խոսվում է նաև մարտահրավերների մասին: Մասնավորապես, բանաձևի նախագծում նշվում է, որ ծխախոտի օգտագործման կանոնների խախտման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում պետական և բժշկական հաստատություններում, ինչը այդ հաստատություններում պահանջում է լուրջ մոնիտորինգ:
Բացի վերոնշյալից, փաստաթղթում խոսվում է օրենսդրական թերությունների մասին և ասվում, որ օրենսդրական թերությունները պայմանավորված են ձեռքով փաթեթավորվող ծխախոտի, և ընդհանրապես դրա ապօրինի վաճառքի փաստերով:
Փաստաթղթում ասվում է, որ մասսայաբար վաճառվում է արդեն պատրաստած, ձեռքով հավաքած ծխախոտի հատիկները և այս դեպքում տուգանքը կլինի 150 լարի: Փաստաթուղթը կազմողների խոսքով դա վատ պրակտիկա է և անհրաժեշտ է այդ հարցին լուրջ մոտենալ:
Նշենք, որ օրենսդրությամբ ծխելը արգելվում է ցանկացած նշանակության շենքում, հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում և մարզադաշտում: