Վրաստանի խորհրդարանը հերթական մարդասիրական բեռն է ուղարկում՝ օգնելու Թուրքիայում երկրաշարժից տուժածներին
Վրաստանի խորհրդարանը հերթական մարդասիրական օգնությունը կփոխանցի Թուրքիայի Հանրապետության դեսպանատանը՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարդասիրական բեռի գնման համար գումարը հավաքագրվել է պատգամավորների և խորհրդարանի գրասենյակի աշխատակիցների կողմից հատուկ բացված գանձապետական հաշվեհամարին։
Վրաստանի խորհրդարանի կողմից հավաքված մարդասիրական բեռը Թուրքիայի Հանրապետության դեսպանությանն է փոխանցվում երկրորդ անգամ։