Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին։

«Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի պալատում և հարակից տարածքներում, «Անվտանգության պաշտպանության ռեժիմի մասին» խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 259/3 կարգադրությամբ սահմանված կարգով, կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների,- ասված է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ։

Ինչպես պարզաբանում են Վրաստանի խորհրդարանում, նշված միջոցառման նպատակն է կանխել հնարավոր սադրանքները և աշխատանքային պայմաններ ապահովել Վրաստանի խորհրդարանի անդամների և աշխատակազմի համար։