Վրաստանի խորհրդարանի 2019 թվականի աշնանային նստաշրջանն այսօր կբացվի լիագումար նիստով:
Aշնանային նստաշրջանին պաշտոնապես դադարեցվելու է Զաքարիա Քուցնաշվիլիի պատգամավորական մանդատը:
Նիստին քննարկելու են սահմանադրական փոփոխությունները, որով 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու համամասնական համակարգով: Բանաձևի նախագծով սահմանված է հանձնաժողովի կազմը և նշում է, որ համընդհանուր-ժողովրդական քննարկումների կազմակերպչական հանձնաժողովը կազմված կլինի 13 անդամից:
Աշնանային նստաշրջանի շրջանակներում, օրենսդիր մարմինը պետք է ընդունի մի քանի կարևոր կադրային որոշում, այդ թվում պետք է լսի գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին և ընտրի 20 դատավորի: Բացի այդ, խորհրդարանը պետք է լսի այն ամենամյա զեկույցները, որոնք հետաձգվել են գարնանային նստաշրջանի ժամանակ, այդ թվում ժողովրդական պաշտպանի, գլխավոր դատախազի և աուդիտի պետական ծառայության զեկույցները:
Օրակարգի համաձայն, աշնանային նստաշրջանը փակվելու է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: