Վրաստանի խորհրդարանը Անրի Օխանաշվիլիին հաստատեց որպես ՊԱԾ-ի ղեկավար
Խորհրդարանը հաստատեց պետական անվտանգության ծառայության ղեկավարին։ Անրի Օխանաշվիլիի թեկնածությանը քվեարկեցին խորհրդարանի լիագումար նիստում։
ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնում Անրի Օխանաշվիլիին աջակցեցին 79 պատգամավոր։
Խորհրդարանը Անրի Օխանաշվիլիին հաստատեց պաշտոնում վեց տարի ժամկետով։
Անրի Օխանաշվիլին պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Գրիգոլ Լիլուաշվիլիին։ Մինչ այդ Օխանաշվիլին զբաղեցնում էր Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը։