Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտեց մասնակցությունը Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովին. Նիկոլոզ Սամխարաձե
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն «Twitter» սոցիալական ցանցում գրում է, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ավարտել է իր մասնակցությունը Մադրիդում Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովին։
«Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել՝ Իսպանիայի, Ուրուգվայի, Բուրունդիի, Մալթայի, Նամիբիայի, Նեպալի, Տանզանիայի, Բահրեյնի, Սյերա Լեոնեյի և Հարավային Աֆրիկայի բարձր մակարդակի պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- գրում է Նիկոլոզ Սամխարաձեն։