Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է աշխարհառազմավարական խորհրդի կլոր սեղանի աշխատանքին
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է այցը Միացյալ Թագավորություն։ Պատգամավորները մասնակցել են աշխարհառազմավարական խորհրդի կլոր սեղանի աշխատանքին, որտեղ խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին։
«Հանդիպմանը մենք զրուցեցինք պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանացի փորձագետների հետ՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ վերլուծական կազմակերպություններից։ Խոսվել է Ուկրաինայի, տարածաշրջանի իրավիճակի և Սև ծովում առկա ռիսկերի ու հեռանկարների մասին։ Մենք քննարկել ենք բրիտանական-վրացական համագործակցության ապագան Վրաստանի պաշտպանության ու անվտանգության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խորացման ուղղությամբ։ Մենք այդ առաջարկությունները կներկայացնենք Վրաստանի կառավարությանը և դրանք հաշվի կառնենք ապագա գործունեությունը ծրագրելիս», – ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Խելաշվիլին:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։