Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Բուլղարիայում
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Բուլղարիայում

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը սկսել է այցը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա։

Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին առաջին պատգամավոր Լևան Քարումիձեի հետ միասին հանդիպումներ է անցկացնում Բուլղարիայի խորհրդարանում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս պահին նիստ է ընթանում։ Այսօր Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կհյուրընկալվի Եվրոպական հարցերի, Շենգենի և Եվրոգոտու, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովներում։

Խորհրդարան այցից առաջ Մակա Բոճորիշվիլին այսօր հանդիպել է Բուլղարիայի վարչապետի ԵՄ հարցերով և միջազգային կազմակերպությունների հարցերով խորհրդական Եկատերինա Դիմիտրուշևայի հետ։ Վաղը նախատեսվում է հանդիպում ԱԳ փոխնախարար Ելենա Շեկերլետովայի հետ։

Բացի այդ, վրացի պատգամավորները կմասնակցեն նաև Եվրագոտու և Շենգենյան կոմիտեի նիստին։