Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Շանհայի տեղական օրենսդիր մարմնի փոխնախագահի հետ
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Շանհայի տեղական օրենսդիր մարմնի փոխնախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության կոմիտեի պատվիրակության անդամները Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Շանհայի քաղաքային օրենսդիր մարմնի փոխնախագահ Չժիո Հուիլինի և կրթության, գիտության, մշակույթի և հանրային առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ։

Կոմիտեի նախագահ Գիվի Միքանաձեն հանդիպմանը խոսել է վրաց-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման և Շանհայի հետ կրթության և գիտության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել 2023 թվականի հուլիսին երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրին։

Չժուո Հույլինն իր հերթին ընդգծել է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունները, հայտնել բազմակողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունն ու կարևորությունը։ Նա ցանկություն է հայտնել համագործակցել Վրաստանի քաղաքների ու քաղաքապետարանների հետ։ Կողմերը պայմանավորվել են ակտիվ շփումների մասին՝ ապագա հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով։

Հանդիպումից հետո վրացական պատվիրակությունն այցելել է Ժողովրդական կոնգրեսի Հոնգյաոյի տարածաշրջանային ներկայացուցչություն և ծանոթացել դրա գործունեությանը։ Շանհայի քաղաքաշինության ցուցասրահում կոմիտեի անդամները ծանոթացել են Շանհայի զարգացման մոդելին և ապագա զարգացման ծրագրերին:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։