Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լոնդոնի Առևտրի պալատի ղեկավարի հետ
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Լոնդոնի Առևտրի պալատի ղեկավար Ռիչարդ Բուրջի հետ։
Պատվիրակության անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հայտարարությամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի ներդրումային ներուժն ու հնարավորությունները։
«Ինչպես գիտեք, Լոնդոնը աշխարհի ամենակարևոր ֆինանսական կենտրոններից է և գրանցված է ավելի քան 400 հազար բիզնես, որոնք վճարում են ավելացված արժեքի հարկ։ Սա մեծ հնարավորությունների քաղաք է, և, հետևաբար, մենք խոսեցինք Վրաստանում ներդրումային հնարավորությունների մասին, պատմեցինք նաև հարկային արտոնությունների մասին, որոնք կան Վրաստանում օտարերկրյա ներդրումների համար։ Պայմանավորվեցինք, որ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավումից հետո մենք կընդունենք Լոնդոնի Առևտրի պալատի պատվիրակությունը՝ բաղկացած տարբեր բիզնեսներից, որին կներկայացնենք Վրաստանի ներդրումային ներուժը»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի կաբինետի ղեկավար Լևան Մախաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։