Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլիի գլխավորությամբ, հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ինչպես հանդիպմանը հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահը, վրացի և ադրբեջանցի ժողովուրդներն ունեն ընդհանուր մշակութային արժեքներ, դարեր շարունակ ապրել են միասին բարեկամության և բարիդրացիության պայմաններում և երկրների հարաբերությունները հիմնված են այդ ամուր հիմքի վրա։

Հանդիպմանը նշվել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է։

«Մենք շատ կարևոր և գործնական հանդիպում ունեցանք Միլի Մեջլիսի նախագահի հետ։ Հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ռազմավարական նշանակության մասին։ Նշվել է, թե այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում որքան կարևոր են տարածաշրջանում համատեղ իրականացվելիք նախագծերը, այդ թվում՝ «Միջին միջանցքի» զարգացումն ու դրա ներուժի առավելագույն օգտագործումը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել տնտեսական նախագծերի վրա, որոնք կնպաստեն երկու երկրների ամրապնդմանը»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ Գելա Սամխարաուլին, խորհրդարանի անդամներ՝ Բեժան Ծաքաձեն, Իրակլի Զարքվան և Գիորգի Խախուբիան։

Հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։