Վրաստանի խորհրդարան․ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՄՆ Կոնգրեսի հետ բոլոր այն հարցերում, որոնք կարող են նպաստել Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը
Վրաստանի խորհրդարանը հայտնում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ բոլոր այն հարցերում, որոնք կարող են նպաստել Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին ասված է «Ընկերության ակտի» վերաբերյալ խորհրդարանի հայտարարությունում, որը ընդունվել է այսօր՝ 87 կողմ ձայնով, առանց դեմ ձայների։
Ըստ հայտարարության, «Deep State»-ը չի ներել Վրաստանին այն պատճառով, որ երկրի կառավարությունը չի կատարել «երկրորդ ճակատ» բացելու պահանջը։
Խորհրդարանի գնահատմամբ՝ Վրաստանի նկատմամբ կոպիտ, անարդար վերաբերմունքն ու կրկնակի ստանդարտները կարող են պայմանավորված լինել միայն մի բանով՝ «Deep State»-ը չի ներել Վրաստանին այն, որ նրա կառավարությունը չի կատարել «Deep State»-ի ներկայացուցչի՝ բարձրագույն պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ներկայացված պահանջը՝ բացել երկրորդ ճակատը։
Վրաստանի խորհրդարանը հույս է հայտնում, որ ԱՄՆ նոր վարչակազմը կկարողանա արդյունավետորեն թուլացնել «Deep State»-ի ազդեցությունը, ինչի արդյունքում Կոնգրեսը կվերականգնի իր երբեմնի փառքը և հեղինակությունը, որը նա վաստակել էր 200 տարվա գործունեության ընթացքում։