Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար ևս մեկ պատմական քայլ, մենք ընդունել ենք 2023 թվականի ընդլայնման փաթեթը
Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար ևս մեկ պատմական քայլ, մենք ընդունել ենք 2023 թվականի ընդլայնման փաթեթը

Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար ևս մեկ պատմական քայլ՝ Եվրամիությանն անդամակցելու իրենց ձգտման հետ կապված,- նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցցանցում։

«Մենք ընդունել ենք 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որը խորհուրդ է տալիս բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել և Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ սկսել։ Մեր միության կատարելությունը բնական հորիզոն է»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։