Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Եվրամիությանը եվրոպական ինտեգրման մասին համատեղ հայտարարություն
Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Եվրամիությանը եվրոպական ինտեգրման մասին համատեղ հայտարարություն

Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում «Արևելյան գործընկերության» երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն Եվրամիության հետ ասոցացված երեք երկրների (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) եվրոպական ինտեգրման մասին:

Սա առաջին համատեղ քաղաքական հայտարարությունն է Եվրամիությանն ինտեգրման հարցերով, որն ստորագրում են երեք երկրների արտաքին գործերի նախարարները:

Նշված հայտարարությունը նախարարները փոխանցել են Եվրամիության նոր գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին: Հայտարարությունը նվիրվում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» 10-ամյակին և նրա ապագային:

Հատկանշական է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախաձեռնությունը, հիմնվի «Եվրամիություն + երեք ասոցացված երկրների» երկխոսության ձևաչափ տրանսպորտ,ի էներգետիկայի և այլ բնագավառային ինտեգրման ուղղություններով:

Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հայտարարում են, որ բոլոր երեք երկրները, որպես եվրոպական պետություններ, որոնք կիսում են Եվրամիության հիմնարար արժեքները, Ասոցացման համաձայնագրի կատարումից հետո, բնակչության կամքը հաշվի առնելով, քննարկում են Եվրամիությանն անդամակցության հայտադիմում ներկայացնելը:

Երեք երկրներն էլ դատապարտում են իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: