Վրաստանի վիճակագրություն. 2022 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակը նվազել է 1,9 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ շեմից ցածր բնակչության մասնաբաժինը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 տոկոս։
Ըստ Վրաստանի վիճակագրության 2022 թվականին բացարձակ աղքատության մակարդակը քաղաքատիպ բնակավայրերում նվազել է 2,7 տոկոսային կետով և կազմել 12,3 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում այն նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս։
Բացի այդ, ըստ գործակալության տվյալների, անցյալ տարի աղքատության բացարձակ ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 20,4 տոկոս, 18-64 տարիքային խմբում` 15,3 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքային խմբում` 10,5 տոկոս:
Ըստ Վրաստանի վիճակագրության տվյալների՝ կանանց բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 1.8 տոկոսային կետով՝ հասնելով 15.3 տոկոսի, իսկ տղամարդկանցը՝ 2.1 տոկոսային կետով՝ հասնելով 15.8 տոկոսի։