Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը զբաղվածության և գործազրկության վիճակագրությունում նոր չափանիշ է ներդնում
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը զբաղվածության և գործազրկության վիճակագրությունում նոր չափանիշ է ներդնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն՝ խորհրդարանի բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին՝ 2019 թվականի գործունեությանը զեկույցը ներկայացնելիս:
«Մշակել ենք նոր հետազոտության հարցաթերթիկ: Նախքան հարցաթերթիկի մշակումը, անցկացրել ենք փոքրիկ հետազոտություն, որը նկատի ուներ սահմանում, թե ինքնազբաղվածների որ մասը, որ տոկոսն էր միտված շուկային: Ինչպես գիտեք, նոր չափանիշը, որն ընդունել են աշխատանքի վիճակագրագետների 19-րդ և 20-րդ կոնֆերանսին, նկատի ունի ինքնազբաղվածների վերաորակավորում: ԻՆքնազբաղվածների կատեգորիան, որը արտադրում է ապրանք հիմնական իր սպառման համար, ըստ նոր չափանիշի, այլևս չի համարվի ինքնազբաղված և աշխատող, համապատասխանաբար, այս փոփոխությունները աշխատանքի և գործազրկության վիճակագրությունում կառաջացնեն փոփոխությունների»,- հայտարարել է Գոգիտա Թոդրաձեն: