Վրաստանի վիճակագրության ազգային ծառայություն. Սույն թվականի 9 ամիսների ընթացքում արտահանումը նվազել է 12, իսկ ներմուծումը՝ 16 տոկոսով
Սույն թվականի 9 ամիսների ընթացքում արտահանումը նվազել է 12, իսկ ներմուծումը՝ 16 տոկոսով: Այս մասին տեղեկություն է տարածում վիճակագրության ազգային ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 8.1 միլիարդ դոլլար, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 14.9 տոկոսով:
Այստեղից, արտահանումը կազմել է 2.4 միլիարդ դոլլար (12.1 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 5.7 միլիարդ դոլլար (15.7 տոկոսով պակաս):
Բացասական առևտրային հաշվեկշիռը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 3.3 միլիարդ դոլլար և արտաքին առևտրաշրջանառության 40.8 տոկոսը: