Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, էկոնոմիկան զարգացել է 5.1 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ, 2020 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5.1 տոկոս:
Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, աճ է նկատվում հետևյալ գործունեության ոլորտներում. Տրանսպորտ, շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, մեծածախ և մանրածախ վաճառք, ավտոմեքենաների վերանորոգում, տեղեկություն և հաղորդակցություն, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարում, վերամշակող արդյունաբերություն: