2024 թվականին Վրաստանում նվազել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը

12:03, 28.03.2025

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում գրանցվել է 21 653 ամուսնություն, ինչը 2.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Առաջին ամուսնության միջին տարիքը կազմում է կանանց համար՝ 29.9 տարեկան, իսկ տղամարդկանց համար՝ 32.2 տարեկան։

2024 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 13 520 միավոր, ինչը 1.1 տոկոսով նվազ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ։

Նմանատիպ