Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը պարզաբանում է հրապարակում մարդահամարի մեթոդաբանության վերաբերյալ
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը պարզաբանում է հրապարակում մարդահամարի մեթոդաբանության վերաբերյալ։
«Հասարակության որոշակի հատված սոցիալական ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվություն է տարածում 2024 թվականին նախատեսված համընդհանուր մարդահամարի մեթոդաբանության մասին և նպատակաուղղված է բնակչությանը միտումնավոր մոլորեցնելուն։ Մասնավորապես, մարդահամարի ժամանակ օգտագործված «մշտական բնակչություն» տերմինի մասին տեղեկությունը սխալ է ներկայացված։ Այս կապակցությամբ մենք բացատրում ենք, որ բնակչության ընդհանուր մարդահամարն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հետ սերտ համագործակցությամբ։ Ըստ այդմ, ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն՝ անձը համարվում է մշտական բնակիչ, եթե նա բնակվում է կոնկրետ բնակավայրում 12 ամսից ավելի։
Այս մեթոդաբանությունը կիրառվում է ՄԱԿ-ի շուրջ 200 անդամ երկրների կողմից և որևէ կապ չունի ընտրություններին անձի մասնակցության կամ Վրաստանի քաղաքացիություն տալու հետ։ Այն միջազգայնորեն ճանաչված վիճակագրական տերմին է և օգտագործվում է միայն բնակչության թվաքանակը հաշվարկելու համար։ Նշենք, որ նմանատիպ պայմաններում են մեր հայրենակիցները, ովքեր տարիներ շարունակ ապրում են տարբեր երկրներում (Գերմանիա, Հունաստան, ԱՄՆ, Իտալիա և այլն), համապատասխան երկրի մշտական բնակիչներ են, բայց դա նրանց իրավունք չի տալիս մասնակցել այդ երկրում ընտրություններին։ Բացի այդ, մարդահամարն անցկացվում է ընտրություններից հետո (2024թ. նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում), և արդյունքները կհրապարակվեն վեց ամսից»,- ասվում է տեղեկատվության մեջ։