Վրաստանի վեց մարզում գործադրվել է կաթնագործություն զարգացման նոր ծրագիր
Վրաստանի վեց մարզում գործադրվել է կաթնագործություն զարգացման նոր ծրագիր

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ Վրաստանում կաթնագործության զարգացման նոր ծրագիր է մեկնարկվել:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 16 միլիոն եվրո, որի մի մասը դրամաշնորհ է, իսկ մյուսը՝ արտոնյալ վարկ: Թիրախային խմբերըհիմնականում փոքր և միջին ֆերմերներ են, որոնքունեն առնվազն հինգ և առավելագույնս 20 գլուխ անասուն:

Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի հիմնական ռեսուրսների ձեռքբերումը: Օրինակ ՝ առաջին անգամ կաթնամթերք արտադրությամբ զբաղվողը կարող է համաֆինանսավորել հայցելկաթնարտադրության սարքավորումների կամ գոմի նորոգման համար: Համաֆինանսավորումըտատանվում է 40-ից 80 տոկոսի սահմաններում: Ծրագրի ֆինանսական աջակցության նվազագույնսահմանը 8 000 լարի է, առավելագույնը ՝ 195 հազարլարի:

Ըստ Գյուղատնտեսության զարգացմանմիջազգային հիմնադրամի ներկայացուցչի տված տեղեկության , ծրագիրը սկզբում ընդգրկում էրընդամենը երեք մարզ , սակայն կառավարության և հիմնադրամի միջև բանակցությունների արդյունքումորոշվեց ավելացնել ևս երեքը: Արդյունքում ծրագիրըկիրականացվի հանրապետության վեց մարզում:

Կաթնամթերքի աջակցության ծրագիրը վեցամյա է: Համաֆինանսավորումը ստանալու համար ֆերմերները պետք է դիմեն Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությանը: Ծրագրին մասնակցելու համար շահառուն պետք է լինի Վրաստանի քաղաքացի, ֆիզիկական անձ կամ Վրաստանում գրանցված ձեռնարկատեր, նորությունները վերաբերում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվներին: Նոր ծրագիրը գործարկվել է ապրիլի վերջին: Ներկա դրությամբ ներկայացված է ընդհամենը չորս հայտ: