Վրաստանի վարչապետն ուսումնասիրել է Երևանի ստեղծագործական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում, այցելել է Երևանի ստեղծագործական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:
Կրթական-ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը երիտասարդներին առաջարկում է թվային տեխնոլոգիաների և դիզայնի 14 թիրախ ուղղություն, այդ թվում. Անիմացիա, վեբ-դիզայն, կինեմատոգրաֆիա, երաժշտություն, գրաֆիկական համակարգչային խաղեր և այլն:
Վարչապետի հայտարարությամբ, Վրաստանը պատրաստ է աջակցել վրաց և հայ երիտասարդների միջև հարաբերությունների խորացմանը:
Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ստեղծագործական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի հայեցակարգը նման Վրաստանի «Տեխնոպարկի» հայեցակարգին, որը միտված է երկրում նորարարական արտադրանքի ստեղծմանը և զարգացմանը:
Վրաստանի կառավարության ղեկավարի գնահատմամբ, սա լինելու է հայկական կողմի հետ ապագա համագործակցության կարևոր ուղղոություններից մեկը: Վարչապետն ընդգծել է կառավարությունների կողմից աշակերտների և ուսանողների համար նախատեսված ծրագրերին աջակցությունը:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ այսօր Երևանի ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնում էր հյուրընկալվել նաև Վրաստանի պատվիրակությունը: