Վրաստանի վարչապետի որոշմամբ, Աֆղանստան` հումանիտար օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր
Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռևազ Ջավելիձեի խոսքով, Վրաստանը կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ:
«Ինչպես գիտեք, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները մեզ դրել են լայնածավալ հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ: Այս գործընթացում Վրաստանը կրկին կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ:
Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր: Ցանկանում ենք հիշեցնել, որ Վրաստանն ակտիվորեն մասնակցում է Աֆղանստանից միջազգային կազմակերպությունների և հաստատությունների աշխատակիցների և գործընկերների անհապաղ տարհանման միջազգային ջանքերին: Վրացական կողմը համաձայնել է մի քանի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Ասիական զարգացման բանկին (ADB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) և Համաշխարհային բանկի (WB) դիմումին, օգնել իրենց անձնակազմի տարհանման և Վրաստանի տարածքում ժամանակավոր տեղակայման գործընթացում: Բացի այդ, ստեղծվել է տարածաշրջանային տարանցիկ հանգույց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և օդանավակայանի մերձակայքում գտնվող Վրաստանի Պաշտպանության ուժերի ռազմաբազայում, իսկ Քաբուլից Թբիլիսիի օդանավակայան տարհանված ուղևորները տեղափոխվում են տարբեր չարտերային թռիչքներով», – ասել է Ռևազ Ջավելիձեն: