Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, կառավարության տնտեսական թիմը, Ազգային բանկը և վերլուծական և հետազոտական կազմակերպությունները քննարկել են հետճգնաժամյան ծրագրի հարցերը
Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, կառավարության տնտեսական թիմը, Ազգային բանկը և վերլուծական և հետազոտական կազմակերպությունները, խորհրդակցական հարթակի ձևաչափում, քննարկել են համավարակի տնտեսական արդյունքները և կառավարության հետճգնաժամյան ծրագրի հիմնական հարցերը:
Վիդեո-կոնֆերանսը վարել է տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին: Բացի այդ, հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարարի տեղակալ Նիկոլոզ Գագուան և Ազգային բանկի փոխնախագահ Պապունա Լեժավան:
Նշված հարթակն ստեղծվել է վարչապետի հանձնարարությամբ, որի շրջանակներում, կառավարության տնտեսական թիմը, Ազգային բանկի, ոչ կառավարական կազմակերպությունների և խորհրդակցական ընկերությունների հետ միասին քննարկել են ինչպես հակաճգնաժամային ծրագրի, այնպես էլ՝ հետճգնաժամյան ծրագրի կարևոր հարցերը, որոնք պետք է ապահովեն երկրի էկոնոմիկայի արագ վերականգնումը և դրական միտումներին վերադարձը:
Հանդիպման մասնակից վերլուծական և հետազոտական կազմակերպությունների կողմից դրական են գնահատվել բոլոր այն միջոցառումները, որոնք կառավարությունն իրականացնումէ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում:
Կառավարության տնտեսական թիմն Ազգային բանկի և վերլուծական և հետազոտական կազմակերպությունների հետ պարբերաբար կանցկացնի հանդիպումներ: