Վրաստանի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի միջև կայացել է հեռախոսազրույց
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր, ինչպես նաև զրուցել են Վրաստանի և տարածաշրջանի առջև գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերների մասին,- այս մասին ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության տեղեկության մեջ:
Ըստ նրանց, հեռախոսազրույցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը ողջունել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավորությամբ գրանցած խաղաղության համաձայնագիրը: Վարչապետը նշել է նաև, որ աշխարհառազմավարական շահերի և ընդհանուր արժեքների նախատեսմամբ, Վրաստանը Միացյալ Նահանգների հուսալի գործընկերն է և առանցքային դաշնակիցը Սևծովյան տարածաշրջանում (wider Black Sea Region):
«Զրույցը վերաբերել է նաև Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին և ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական հարթություններում գոյություն ունեցող համագործակցության էլ ավելի խորացմանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բռնազավթված տարածքների նկատմամբ ռուսական բռնազավթիչ ուժերի անօրեն գործողությունների և առկա մարտահրավերների վրա:
«Զրույցի ընթացքում Վրաստանի վարչապետը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը կարևորել են հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, արդար և ժողովրդավարական միջավայրում»,- ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նրանց խոսքով, հեռախոսազրույցի ավարտին Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի նախագահի խորհրդականին պաշտոնապես հրավիրել է Վրաստան: