Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը և Թբիլիսիի քաղաքապետը ծաղկեպսակ են դրել Կոջորիում յունկերների հուշակոթողին
Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը և Թբիլիսիի քաղաքապետը ծաղկեպսակ են դրել Կոջորիում յունկերների հուշակոթողին

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ծաղկեպսակ դրեցին Կոջորիի յունկերների հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին, ովքեր 1921 թվականի փետրվարին զոհվեցին հանուն Վրաստանի անկախության: Կոջորի էր այցելել նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, փետրվարի 25-ը Վրաստանի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է:

«Միաժամանակ ուզում եմ նշել, որ, իհարկե, այս օրը մեզ հիշեցնում է մեր հերոսների մեծ վաստակը մեր հայրենիքի առաջ: Յունկերներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության ու ազատության: Հետեւաբար, այս օրը մեկ անգամ եւս հիշեցնում է մեզ, որ մեր երկիրը, չնայած ժամանակավորապես օկուպացված է, երկիրը ամրապնդվելու ճանապարհին է», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, զոհված յունկերները հերոսության օրինակ ցույց տվեցին:

«Դա հերոսության օրինակ էր, որը շատ տպավորիչ պատմություն է բոլոր սերունդների համար և ուղեցույց է այն մասին, թե ինչպես սիրել հայրենիքը և ինչպես պաշտպանել անկախությունը, ազատությունը, երբ այն վտանգված է: Վրաստանը 100 տարի անց ինքնիշխան պետություն է, բայց մեր տարածքների օկուպացիան շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք կավարտենք մեր նախնիների սկսած գործը՝ պայքարը հանուն ազատության», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն, փետրվարի 25-ը հռչակված է խորհրդային օկուպացիայի օր:

Օկուպացիայի հարյուր հազարավորի զոհերի հիշատակը հարգելու համար, այս օրը Վրաստանի տարածքում խոնարհվում են պետական դրոշները:

1921 թվականի փետրվարի 25-ին, Ռուսաստանի Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին և տապալեց Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որի միջոցով բռնագրավեց Վրաստանը: